18:25   28-12-2020
ՃՇՀԱՀ-ը և Ստավրոպոլի «Հյուսիս-Կովկասյան դաշնային» համալսարանը համաձայնագիր են ստորագրել
Թողնել մեկնաբանություն

Կարևորելով ուսանողության շրջանակներում՝ Ստավրոպոլում հայոց լեզվի, գրականության  և Երևանում ռուսաց լեզվի, գրականության զարգացումը, ինչպես նաև գիտակրթական և հումանիտար-մշակույթային ոլորտներում փոխադարձ համագործակցության խորացումը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) և Ստավրոպոլի «Հյուսիս-Կովկասյան դաշնային» համալսարանը հեռահար եղանակով ստորագրել են «Մեծ Կովկաս կոնսորցիում ստեղծելու մասին» համաձայնագիր։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:

«Մեծ Կովկաս» կոնսորցիումը երկկողմ ուսանող ների համար գիտակրթական ոլորտում հնարավորությունների նոր դաշտ է բացում։ Այս համագործակցության արդյունքում ենթադրվում է հայերեն ու ռուսերեն լեզուների և գրականության փոխադարձ դասավանդու, ամառային և ձմեռային համատեղ դպրոցների, գիտաժողովների, սեմինարների, վարպետության դասերի անցկացում, փորձի փոխանակում, դասախոսների որակավորման բարձրացմանը նպաստող դասընթացների կազմակերպում և անցկացում, հեռավար կրթության գործիքների արդյունավետ կիրառում: Համաձայնագիրը նպատակ ունի նպաստել ակադեմիական և գիտական ոլորտներում համագործակցության արդյունավետ և հեռանկարային գործիքների մշակմանն ու իրականացմանը։

 

Loading...