Հայաստանում կա 350 տեսակի թռչուն, մինչդեռ ողջ Եվրոպան, որը մոտ 300 անգամ ավելի մեծ է Հայաստանից ունի 700 տեսակի թռչուն, ունենք 250 տեսակի թիթեռ, Եվրոպան՝ 550 տեսակ: Եվ կան մարդիկ, որոնք ճամփորդում են բոլոր այս տեսակները տեսնելու համար: Կա National geographic, որը համագործակցություն է փնտրում մեզ մոտ էկոտուրիզմ կազմակերպելու համար և կա միլիոնների եկամուտ բերող այս բիզնեսը չպրոպագանդող պետություն: Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են էկոտուրիզմով Հայաստանը դրախտավայր կարող է դառնալ:Ինչպես է ստացվում, որ National Geographhic-ը մեկ հոդվածով կարող է համոզել մարդկանց, որ էկոտուրիզմը եկամտաբեր է, իսկ ողջ ՀՀ կառավարությունը բյուջեից ծախսված ռեսուրսներով և ողջ վարչական մարմիններով չի կարողանում, ինչպես է հանքարդյունաբերությունը վնասում էկոտուրիզմի տեսանկյունից ամենահարմար բնակավայրերը: Ամեն ինչ՝ էկոտուրիզմի մասին ՀԱՀ Հակոփեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի հետ հարցազրույցում: