11:49   30-12-2020
Մեկնարկել է անշարժ գույք կորցրած արցախցիների սոցիալական աջակցության ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության  սոցիալական աջակցության հերթական ծրագիրը՝ պատերազմի հետևանքով անշարժ գույք կորցրած  արցախցիների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարությունից՝ մանրամասնելով, որ սկսվել է ծրագրի դիմումների  ընդունումը։

Սոցիալական աջակցության այս ծրագրի շահառու յուրաքանչյուր անձի տրամադրվելու է միանվագ աջակցություն՝  250.000 ՀՀ դրամի չափով։

Ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները։

Սոցիալական աջակցության այս ծրագիրը ներառում է նաև հետևյալ համայնքների բնակիչներին՝ Փառուխ, Խծաբերդ (Խծաբերդ, Քարինգ, Պերտոսաշեն, Սպիտակաշեն գյուղեր), Հին թաղեր, Թաղավարդ, Չարեքտար, Բերձոր, Աղավնո, Քարեգահ, Ներքին Սուս (Սուս, Գիհուտ, Ներքին Սուս, Ուրմիա գյուղեր)։

Loading...