Եթե ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրը ամսական, դիցուկ, հատուկ ստեղծված հիմնադրամ վճարի 100 կամ 200 դրամ, ապա սահմանին վիրավորված կամ զոհված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի կկարողանանք հատկացնել հստակ ֆինանսական աջակցություն: Այս օրերի ազգային զարթոնքը մեծ էներգիա ունի, բայց կա խնդիր դա ինստիտուցիոնալացնելու: Լինի հստակ ապահովագրական գործիքակազմ, որով որպես պատերազմող երկիր, կնվազեցնենք մեր հնարավոր կորուստները: