16:10   12-04-2016
Երբ տնտեսությունը կառուցում ենք թղթաբանությամբ. «Հակաճգնաժամ»
Թողնել մեկնաբանություն

Մենք վերցնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի համար գումար ու շրջանառում այն կոռուպցիոն խողովակներով: Չենք հրաժարվում որևէ բարեփոխման առաջարկից, բայց չենք բարեփոխում տնտեսությունը: Հիմա պատկերացրեք իրավիճակ. վերցրել ենք վարկ կամ դրամաշնորհ կոռուպցիայի վերացման համար: Սկսում ենք ծանրաբեռնված աշխատել, փոխում ենք օրենքներ, ինչ-որ փաստաթղթեր ենք ընդունում, համաժողովներ ու դասընթացներ կազմակերպում՝ այդպիսով հավելյալ բեռ ստեղծելով նաև գործատուների համար: Նրանց պարտադրվում է խաղի կանոնների կարճաժամկետ փոփոխություն՝ բացառապես փուլային, քանի որ հաջորդ տարի, գուցե, այլ բարեփոխման համար դրամաշնորհ վերցնենք: Ու այդպես շարունակ՝ չկա բարեփոխում, կա կոռուպցիա ու թղթաբանություն: Ամենի մասին՝ «Հակաճգնաժամի» այս թողարկմանը:

Loading...