Գործատու, որի առաջարկած աշխատանքային պայմանները չեն համապատասխանում աշխատանք փնտրողի պահանջներին՝ ցածր աշխատավարձ, երկար աշխատանքային ժամ: Աշխատանք փնտրողներ, որոնց առաջարկած կարողությունները կապ չունեն գործատուի պահանջների հետ: Արդյուքնում՝ կա թափուր աշխատատեղ ու կա գործազուրկ քաղաքացի, որոնց մեջ գոյանում է անդունդ: Աշխատուժի առաջարկի ու պահանջարկի այս անհամատատասխանության շտկմամբ է զբաղվում զբաղվածության պետական ծառայությունը, որի խնդիրը Ձեզ ու փնտրվող աշխատանքն իրար օղակելն է: Կնետրոնի բոլոր ծրագրերն անվճար են: Ձեզնից պահանջվում է ուղղակի դիմել բնակության տարածքը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն: