Էկոգյուղատնտեսությունը ապագայի գյուղատնտեսությունն է, որը զուգահեռաբար զբաղվում է բնապահպանությամբ: Գյուղացու համար պատուհաս դարձած թունաքիմիկատներն ու պարարտանյութերը, որոնց համար ամեն տարի գումար հայթհայթելը դառնում է գլխացավանք, պարզվում է, կարող են նաև փոխարինվել: Այս դեպքում շահում է և՛ գյուղացին, և՛ հանգստանում է հողը, և մթերքը դառնում է առողջության համար անվնաս: Ուրեմն ինչու՞ չզբաղվել դրանով: Հարցի պատասխանը՝ այս թողարկման ընթացքում: