09:33   13-01-2021
Ֆրանսիան դատապարտել է Արեւմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիան դատապարտել է գրավյալ Արեւմտյան ափին հրեա վերաբնակիչների համար եւս 800 տուն կառուցելու Իսրայելի ծրագիրը, որպեսզի ամրագրի նախագծերը մինչ պաշտոնից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալը, որը հանդես է գալիս բնակավայրերի կառուցման օգտին, հայտնում է Reuters ը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի իշխանություններին կոչ է արել հրաժարվել այս ծրագրից: «Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել ցանկացած միակողմանի միջոցառումներից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել երկու պետությունների ստեղծումը՝ հիմնված միջազգային իրավունքի եւ համաձայնեցված չափորոշիչների վրա»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ մոտ 800 տները կկառուցվեն Երուսաղեմից հյուսիս գտնվող Բեյթ Էլ եւ Գիվատ Զեեւ բնակավայրերում, ինչպես նաեւ Արեւմտյան ափի հյուսիսում՝ Թել Մենաշում, Ռեխելիմում, Շավեյ Շոմրոնում, Բարկանում եւ Կարնեյ Շոմրոնում։ Շինարարության մեկնարկի ամսաթիվը չի նշվում:

Գրում է News.am -ը:



Loading...