11:19   13-01-2021
Արցախ է վերադարձել ավելի քան 48 հազար բնակիչ
Թողնել մեկնաբանություն

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 146 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 48 հազար 840 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Loading...