11:40   13-01-2021
Քաթարը և Եգիպտոսը կբանակցեն համագործակցության վերականգնման շուրջ
Թողնել մեկնաբանություն

Քաթարի և Եգիպտոսի դիվանագետները և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները շուտով բանակցություններ կվարեն Կահիրեում՝ համագործակցությունը վերսկսելու և Քաթարի նախագծերի շինարարությունն ավարտելու վերաբերյալ: Այս մասին աղբյուրները պատմել են «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը:

«Քաթարից Եգիպտոս ուղիղ թռիչքների վերսկսումը երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման առաջին քայլն է, որին շուտով կհաջորդեն մի շարք համակարգող հանդիպումներ դիվանագետների և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների միջև՝ համագործակցությունը վերսկսելու համար», – նշել են աղբյուրները:

Գրում է 1in.am -ը:

Loading...