12:49   13-01-2021
Չիլիի նախագահը կարանտինի մեջ է կորոնավիրուսով վարակակրի հետ շփվելու պատճառով
Թողնել մեկնաբանություն

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան եւ նրա կինը կարանտինի մեջ են կորոնավիրուսով վարակակրի հետ շփվելու պատճառով: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես նախագահը, այնպես էլ առաջին տիկինը պահպանելու են նախազգուշական կարանտին՝ գործող սանիտարական նորմերին համապատասխան եւ հեռավար են աշխատելու»,- նշված է հայտարարության մեջ:

Գրում է News.am -ը:


Loading...