14:31   13-01-2021
Image Description
Մակունցը ներկայացրեց ԲԴԽ անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Թեկնածուի հետ կապված մտորումները պայմանավորված են եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են հանրության մոտ, հնչեցվել են, և խմբակցության տպավորությունը եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ հարցերի վերաբերյալ»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ այսօր իրենք կներկայացնեն համապատասխան առաջարկը և առաջիկա քառօրյայում կքննարկեն Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցը:

Loading...