14:41   13-01-2021
Բելգիան կորոնավիրուսի հետ կապված խիստ սահմանափակումների ռեժիմը երկարացնում է մինչեւ մարտի 1-ը
Թողնել մեկնաբանություն

Սահմանափակումները, որոնք նոյեմբերի 2-ին Բելգիայում մտցվել են կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի կապակցությամբ, ինչպես ենթադրվում Է՝ մինչեւ հունվարի 15-ը, երկարացվում են մինչեւ մարտի 1-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ի երեկոյան հաղորդել են բելգիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարության Moniteur belge լրաբերը:

Նոյեմբերի սկզբին բելգիական իշխանությունները զգալիորեն խստացրել են COVID-19-ին հակազդելու միջոցառումները:

Մասնավորապես, արգելվել են բոլոր կոլեկտիվ միջոցառումները եւ կրոնական ծիսակատարությունները, սահմանափակվել Է հրավիրվող հյուրերի թվաքանակը, փակվել են բարերն ու ռեստորանները. դադարեցվել են այն ծառայությունները, որոնք ենթադրում են անմիջական մարդկային շփում, բացի բժշկական ծառայություններից. որոշակի սահմանափակումներ են մտցվել սգո արարողությունների համար, խստորեն արգելվում են ուղեւորություններն արտասահման:


Loading...