17:58   13-01-2021
Զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է. ակնկալվում է արտոնյալ վարկերի մարման ժամկետների երկարաձգում
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում զբոսաշրջության ոլորտը բավական ծանր վիճակում է հայտնվել, այն փրկելու անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով 2020 թվականի առաջին 10 ամիսների տվյալներով համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է մոտ 72 տոկոսով, տարվա կտրվածքով կանխատեսվում է մինչև 75 տոկոս անկում: Այսինքն՝ մոտ մեկ միլիարդով պակաս այցելություն է եղել 2020 թվականին, 2019-ի համեմատ: Հայաստանն այդ միտումներից հետ չէր կարող մնալ, մանավանդ, որ կորոնավիրուսին գումարվեց պատերազմը: 2020 թվականի ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-սեպտեմբերին մոտ 77 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Տարվա կտրվածքով կանխատեսվում է 1.5 միլիոնով պակաս այցելություն, մոտ 80 տոկոսի չափով: Նվազում կա և՛ արտագնա հատվածում, և՛ ներքին զբոսաշրջության ոլորտում: Երրորդ եռամսյակում ներքին զբոսաշրջությունում, հատկապես առողջարանային հատվածում, թեպետ որոշակի ակտիվություն եղել է, միևնույն է այստեղ նույնպես անկում կա, մոտ 33 տոկոս:

Loading...