18:08   13-01-2021
Բրազիլիայում չինական պատվաստանյութի արդյունավետությունը գրեթե 30 տոկոսով պակաս Է եղել հայտարարվածից
Թողնել մեկնաբանություն

Բրազիլիայում անցկացված կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը գրեթե 30 տոկոսով պակաս Է ավելի վաղ հայտարարվածից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով բրազիլական Սան-Պաուլուում գտնվող «Բուտանտան» հետազոտությունների ինստիտուտին: Անցյալ շաբաթ ինստիտուտը հայտարարել Է, որ Sinovac-ի պատվաստանյութն արդյունավետ Է 78 տոկոսի դեպքում, եթե հիվանդությունն ընթանում Է թեթեւ ձեւով, եւ՝ 100 տոկոսի դեպքում, եթե հիվանդությունը ծանր Է ընթանում: Սակայն այժմ բրազիլացի փորձագետները հայտարարել են, որ պատրաստուկի արդյունավետությունը կազմում Է 50,4 տոկոս:

Loading...