18:15   13-01-2021
Սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր
Թողնել մեկնաբանություն

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել.

«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշմամբ սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր են համարվում կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ, «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊ  և «ԱյՄարկ» ՍՊ ընկերությունները:

Loading...