18:20   13-01-2021
ՌԴ Պետդումայում Մեծ Բրիտանիային կոչ են արել չափավորել «գաղութարարական նկրտումները» Ղրիմի հարցում
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել Է, որ Ուկրաինայի կազմում Ղրիմի վերականգնումը ֆինանսավորելու Մեծ Բրիտանիայի մտադրությունը «գաղութարարական նկրտումների» դրսեւորում Է, եւ կոչ Է արել՝ չմիջամտել Ռուսաստանի ներքին գործերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ բրիտանական կառավարության կայքում հայտնվել Է մի փաստաթուղթ, որի համաձայն, Կիեւում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ֆինանսավորելու Է Ուկրաինայի կազմում Ղրիմի անդամակցության վերականգնումը:

«Մեծ Բրիտանիայի կողմից նման հայտարարությունները նրա գաղութարարական նկրտումների դրսեւորում Է, որոնք նա այդպես Էլ չկարողացավ հաղթահարել, ուստի փորձում Է կրկին իրագործել մյուս ինքնիշխան պետությունների տարածքում: Նա պետք Է վերանայի իր գործելակերպը եւ չափավորի հավակնությունները իր արժեքները մյուս երկրների վզին փաթաթելու հարցում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ Է, որպեսզի մեր ԱԳ նախարարությունն արձագանքի Մեծ Բրիտանիայի միջամտությանը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Շերեմետը:

Loading...