18:54   13-01-2021
Բայդենը Սամանտա Փաուերին առաջադրել Է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերին առաջադրել Է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում: Այդ մասին ասված Է քաղաքական գործչի անցումային անձնախմբի՝ հունվարի 13-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

50-ամյա Փաուերեը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցրել Է 2013-ից մինչեւ 2017 թվականը: «Փաուերն ուժեղ ձայն կլինի խոցվածների օգնության համար՝ ազդարարելով մարդկային առաջաընթացի եւ զարգացման նոր դարաշրջանի մասին, ինչպես նաեւ առաջ տանելով ամերիկյան շահերեն ամբողջ աշխարհում»,- բերված Է հայտարարության մեջ Բայդենի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...