18:59   13-01-2021
Իտալիայի կառավարությունը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը մինչեւ ապրիլի 30-ը
Թողնել մեկնաբանություն

Իտալիայի իշխանություններն առաջարկում են պանդեմիայի հետ կապված արտակարգ իրավիճակը երկարաձգել մինչեւ ապրիլի 30-ը: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջարկում ենք ԱԴ ռեժիմը, որի ժամկետը լրանում է հունվարի 31-ին, երկարաձգել մինչեւ ապրիլի 30-ը»,-ասել է նախարարը:

Իտալիայում ԱԴ ռեժիմ է սահմանվել մեկ տարի առաջ, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է:

Գրում է՝ News.am-ը:

Loading...