19:30   13-01-2021
ԱՄՆ-ն Եվրոպայից ընկերություններին սպառնում է «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով պատժամիջոցներով
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է եվրոպական ընկերություններին, որոնք, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանին օգնում են «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Reuters-ին:

«Մենք փորձում ենք ընկերություններին տեղեկացնել ռիսկի մասին եւ նրանց կոչ անել դադարեցնել իրենց մասնակցությունը, քանի դեռ շատ ուշ չէ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ Պետդեպարտամենտը մտադիր է զեկույց հրապարակել, որում նշված են ընկերությունները, որոնք, ըստ Պետդեպարտամենտի, մասնակցում են գազամուղի նախագծին:

Գրում է՝ News.am-ը:

Loading...