ԱԺ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին, հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնած խորհրդարանի հայտարարության նախագծին: Նշենք, որ ըստ Ազգային ժողովի հայտարարության նախագծի, Հայաստանի կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է հրաժարական տար, որից հետո երկրում տեղի կունենային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց իշխող դաշինքի պատգամավորները չսատարեցին «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը՝ պաշտպանելով իրենց առաջնորդին եւ նրա գլխավորած կառավարությանը: