20:13   13-01-2021
Արցախի այս տարվա պետական բյուջեի նախագծով կնվազեն սեփական եկամուտներն ու ծախսերը
Թողնել մեկնաբանություն

Արցախի 2021 թվականին  կանխատեսվող  համախառն  ներքին  արդյունքը  (ՀՆԱ)  կկազմի  224,5  մլրդ   դրամ ՝ անկումը կանխատեսելով շուրջ 25 տոկոսի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին ներկայացնելով «Արցախի 2021թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

«Պետական բյուջեի նախագծով՝  եկամուտները  կկազմեն 81 մլրդ  830,7 մլն  դրամ,  ծախսերը՝ 124 մլրդ  851,2 մլն դրամ, որի արդյունքում  դեֆիցիտը  կկազմի 43 մլրդ 20,5մլն դրամ: Սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ նախորդ տարվա 56 մլրդ  դրամի համեմատ: Հարկային եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ, Հայաստանի Հանրապետությունից  տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64 մլրդ 780,7 մլն դրամ: Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը   նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից պակաս   է  7,8 տոկոսով: Ծախսեր/ՀՆԱ  հարաբերակցությունը կկազմի 55,6 տոկոս՝ 2020 թվականի 46,2 տոկոսի փոխարեն»,-ասել է պետնախարարը՝ նշելով, որ պայմանավորված՝հետպատերազմյան ժամանակաշրջանի բազմաթիվ սոցիալական խնդիրներով,  2021 թվականի բյուջետային  քաղաքականությունն  հիմնականում ունենալու է  սոցիալական ուղղվածություն:

Loading...