20:23   13-01-2021
Թրամփը խոստացել է «հանգիստ չթողնել» Բայդենի վարչակազմին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 12-ին խոստացել է, որ ինքը չի հաշտվի իշխանությունն ընտրված նախագահ Ջո Բայդենի թիմին փոխանցելու հետ:

«Սահմանադրության 25-րդ ուղղումն ինձ համար զրոյական ռիսկ է ներկայացնում, բայց մենք կվերադառնանք եւ հանգիստ չենք թողնի Ջո Բեյդենին ու նրա վարչակազմին»,-ասել է նա՝ իր հակառակորդներին խորհուրդ տալով՝ «զգուշություն դրսևորել»:

Նաև Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների խոսքի ազատության իրավունքը ներկայում ենթարկվում է ավելի կոշտ հարձակումների, քան եղել Է ավելի վաղ: Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կապիտոլիումի շենք, որտեղ նիստ էր հրավիրել Կոնգրեսը. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել:

Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը ընդհատվել Է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է: Երբ Կապիտոլիումում հաջողվել է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը: Այժմ դեմոկրատները փորձում են իշխանությունից հեռացնել Թրամփին՝ չսպասելով նրան փոխարինող Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալությանը:

Այսպես, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հունվարի 11-ին բանաձև են ներկայացրել, որում կոնգրեսականները կոչ են անում փոխնախագահ Մայք Փոմպեոյին՝ օգտվել ԱՄՆ-ի Սահմանադրության 25-րդ ուղղումից Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու համար:

25-րդ ուղղումը հնարավոր է համարում պետության ղեկավարի հեռացման գործընթաց սկսելը, եթե փոխնախագահը և վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցների մեծամասնությունն այն եզրակացության գան, որ նախագահը չի կարող կատարել իր գործառույթները: Այս դեպքում փոխնախագահը կզբաղեցնի նախագահը տեղը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Loading...