20:33   13-01-2021
Սաուդյան Արաբիան կրճատել է Եվրոպային և Ասիային նավթի՝ փետրվարի մատակարարումները
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի մատակարարումները Եվրոպայում եւ Ասիայում առնվազն ինը գնորդների համար: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով այն ընկերությունների ներկայացուցչներին, որոնք Saudi Aramco ընկերությունից համապատասխան ծանուցումներ են ստացել:

Ինչպես գրում է գործակալությունը, Ասիայի որոշ նավթավերամշակման գործարաններ երկարաժամկետ պարտավորագրերի շրջանակներում Saudi Aramco ընկերությունից կստանան 20-30 տոկոսով պակաս նավթ, քան սպասվում էր:
Դրա հետ մեկտեղ ոչ մեծ ծավալներով հինգ գնորդներին մատակարարումների պարտավորությունները կկատարվեն լիովին: Փետրվարին Եվրոպային մատակարարումներ չեն պլանավորվում:

Անցյալ շաբաթ Saudi Aramco-ն բարձրացրել է գները ԱՄՆ-ի եւ Ասիայի գնորդների համար: Հունվարի սկզբին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը մամուլի ասուլիսում հայտնել է, որ թագավորությունը 2021 թվականի փետրվար-մարտին նավթի հանույթը հոժարակամ կկրճատի լրացուցիչ օրական 1 միլիոն բարելով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...