15:18   19-04-2016
Տնտեսական նոր դաշնակիցներ փնտրելու ժամանակը. «Հակաճգնաժամ»
Թողնել մեկնաբանություն

Մենք չունենք կայուն տնտեսություն, որի վրա հիմնվելով «լեզուներս երկար» կլինի աշխարհի ու մասնավորապես մեր «դաշնակիցների» հետ խոսելիս: Պարզվեց, որ մենք մի տնտեսական ու ռազմական միության մեջ ենք, որի անդամներն ակհայտ կամ քողարկված մեր թշնամի Ադրբեջանի կողմն են բռնում: ԵԱՏՄ-ն մեզ ոչինչ չտվեց, մեզ հետ խոսում են վերադասի դիրքերից: 4 օրյա պատերազմը ցույց տվեց, որ պետք է ամբողջովին վերանայել մեր տնտեսական համակարգը. պետք է ստեղծել Հայաստան-Արցախ միասնական տնտեսական մոդել, ներգրավել սփյուռքը: Ափսոս է այն պոտենցիալը, որը մենք վատնում ենք անարդյունք, զինվորի թիկունքը միայն ամուր տնտեսությամբ կարող ենք պահել: 

Loading...