15:20   20-04-2016
ՓՄՁ-ն՝ սոցիալական լարվածության թուլացման օղակ. «Կյանքի որակ»
Թողնել մեկնաբանություն

Փոքր և միջին ձեռնարկության բիզնես-թխվածքից ուտում են՝ պետությունը՝ հարկերի տեսքով, բանկերը՝ տոկոսների, աշխատողները՝ աշխատավարձի, գույքի սեփականատերերը՝ վարձակալության վճարի, մատակարարները՝ իրենց շահույթի: Վարկային բարձր տոկոսադրույքներ, հարկային կոշտ վարչարարություն, մենաշնորհային դիրքեր, արդյունքում էլ առաջանում է ինքնակազմակերպման բարդություն… Բիզնեսը պետք է կարողանա այս բոլոր թխվածք ուտողների հետ ճիշտ հաշվի նստել ու ինքնակազմակերպվել: Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը փաստում է՝ ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այն ընկալվում է որպես պետական բյուջե ֆինանսական հոսքեր ապահովող օղակ, իսկ իրականում նրա առաջնային գործառույթը սոցիալական լարվածությունը թուլացնելն է:

Loading...