11:28   16-01-2021
ԱՄՆ-ում ձերբակալել են կնոջ, ում նկատել են Կապիտոլիումում փոխնախագահի աթոռի մոտ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է կնոջ՝ Օհայո նահանգում դպրոցի նախկին բժշկի, ում նկատել են Կապիտոլիումում փոխնախագահ Մայք Փենսի աթոռի մոտ, հաղորդում է Hill-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին:

Փաստաթղթերի համաձայն՝ 49-ամյա Քրիսթին Պրիոլային մեղադրանք է առաջադրվել Կապիտոլիումի տարածք անօրինական ներթափանցման  եւ հակաօրինական գործողությունների համար: Հաղորդվում է, որ ՀԴԲ տեղական բաժանմունքը տեղեկություն է ստացել անանուն աղբյուրից, որը Պրիոլեին նույնականացրել է լուսանկարով, որն արվել է անկարգությունների ժամանակ: Քրիսթինին նկատել են Ներկայացուցիչների պալատում փոխնախագահի աթոռի մոտ կանգնած, նրա մոտ եղել է  «The Children Cry Out for Justice» (Երեխաներն արդարության կոչ են անում) գրությամբ պաստառ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իրավապահները հաստատել են, որ նա դպրոցում բժիշկ է աշխատել: Նրանք նշել են, որ Պրիոլան հեռացել է աշխատանքից Կոնգրեսի շենքի գրոհից հետո հաջորդ օրը: Իր դիմումի մեջ կինը հղում է արել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հրաժարավելուն եւ ավելի գլոբալ խնդիրների, օրինակ՝ մանկապղծության եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի վրա կենտրոնանալու մտադրությանը:

Գրում է News.am -ը:


Loading...