11:35   16-01-2021
2020-ի սեպտեմբերին Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է բնակչության զբաղվածության ոլորտում. ՊԵԿ
Թողնել մեկնաբանություն

2020 թվականի սեպտեմբերին Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է բնակչության զբաղվածության գծով: Այդ մասին հունվարի 15-ին հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2020 թվականին հարկային եւ մաքսային ոլորտներում կատարված աշխատանքը, ինչպես նաեւ ընթացիկ տարվա ընթացքում սպասվող միջոցառումները:

Այսպես, աշխատատեղերի թիվը, նրա խոսքով, հասել է 635 հազարի:

«Անցած տարվա նոյեմբերին այդ ցուցանիշը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 615 հազարի, իսկ դեկտեմբերի տվյալները դեռեւս ներկայացված չեն»,-նշել է ՊԵԿ նախագահը:

Գրում է News.am -ը:


Loading...