11:38   16-01-2021
Եվրահանձնաժողովի ղեկավարն անվանել է ԵՄ-ում պատվաստումների հավաստագրի ստեղծումը՝ որպես բժշկական անհրաժեշտություն
Թողնել մեկնաբանություն

ԵՄ երկրների համատեղ ընդունված պատվաստումների հավաստագրումը բժշկական անհրաժեշտություն է, որը հաստատված է ԱՀԿ-ի հաստատմամբ, սակայն դեռեւս որոշված չէ այդ փաստաթղթերի իրավաչափության մասին հարցը: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոր դեր Լյայենը Լիսաբոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա բժշկական անհրաժեշտություն է: Սակայն կարեւոր է գտնել հավասար հնարավորություններ ապահովելու ճիշտ բալանս նրանց համար, ովքեր արդեն ունեն եւ դեռեւս չունեն պատվաստանյութի հասանելիություն. այդ հարցն առաջիկայում կքննարկվի բժշկական մակարդակում»,-հայտարարել է նա:

Գրում է News.am -ը:


Loading...