12:20   16-01-2021
Շուրջ 100 խաղաղապահ Արցախում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով
Թողնել մեկնաբանություն

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ռազմական բժիշկները կորոնավիրուսի դեմ պատվաստել են շուրջ 100 ռուս զինծառայողի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Մեկ օրվա ընթացքում Մարտունիի և Մարտակերտի շրջանների երեք դիտորդական կետերում պատվաստվել է շուրջ 100 զինծառայող»,- ասված է հայտարարությունում:

Loading...