13:20   16-01-2021
Բայդենը Դեյվիդ Քոհենին առաջադրել է ԿՀՎ փոխտնօրենի պաշտոնում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը որոշում է կայացրել Դեյվիդ Քոհենին առաջադրել ԿՀՎ-ի փոխտնօրենի պաշտոնում: Այս մասին տեղեկատվությունը ուրբաթ տեղադրվել է Բայդենի անցումային թիմի կայքում:

Քոհենն արդեն զբաղեցրել է այս գերատեսչության փոխտնօրենի պաշտոնը 2015-2017 թվականներին: Այս ժամանակահատվածում Քոհենը «վերահսկում էր ԿՀՎ ռազմավարական արդիականացումը, ուղղորդում էր տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը արտերկրում», ինչպես նաև ղեկավարում էր «նոր տեխնոլոգիաների ոլորտում հատուկ նախագծեր», – ասվում է Բայդենի անցումային թիմի մամուլի հաղորդագրության մեջ:

Նա պարգևատրվել է «Հետախուզության մեջ վաստակի» մեդալով՝ ԿՀՎ բարձրագույն մրցանակով: Ավելի վաղ նա զբաղեցրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության հակաահաբեկչության և ֆինանսական հետախուզության գծով փոխնախարարի պաշտոնը, և մասնակցել է Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մշակմանը:

Գրում է 1in.am -ը:


Loading...