14:44   16-01-2021
Աֆղանստանի 4 նահանգներում պայթյուններ են տեղի ունեցել 12 ժամից պակաս ժամանակահատվածում. զոհվել է 3 մարդ
Թողնել մեկնաբանություն

Շաբաթ առավոտյան Աֆղանստանի 4 նահանգներում, ներառյալ Քաբուլում եւ Բագլանում պայթյուններ են տեղի ունեցել 12 ժամից պակաս ժամանակահատվածում, որոնց հետեւանքով 3 մարդ զոհվել է, հայտնում է TOLO News-ը:

Քաբուլում 2 ոստիկան զոհվել է պայթյունի հետեւանքով, որի թիրախում էր զրահապատ ավտոմեքենան, հայտնել են ոստիկանությունից:

Երեք մարդ վիրավորվել է 2 պայթյունների հետեւանքով:

Աղբյուրները հայտնել են, որ ավտոմեքենան պատկանել է Քաբուլի ոստիկանության անվտանգության հարցերով վարչության պետի տեղակալ Մոհամմադ Նաբի Բայանին, որը հարձակումից հետո ողջ է մնացել եւ վերադարձել գրասենյակ:

Միաժամանակ, մեկ ոստիկան զոհվել է եւ եւս երկուսը վիրավորվել են ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից: Պայթեցումների թիրախն էր Բագլան նահանգի Փուլ ի Հումրի քաղաքում ոստիկանական ավտոմեքենան, հայտնել է նահանգային ոստիկանությունը:

Շաբաթ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Քանդահար նահանգի Դաման շրջանում, հայտնել են աղբյուրները: Տեղական իշխանությունները մինչեւ հիմա հարձակման մասին մանրամասներ չեն ներկայացրել:

Գրում է News.am-ը:

Loading...