15:10   16-01-2021
Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շուրջ
Թողնել մեկնաբանություն

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի գլխավորությամբ ղեկավար անձնակազմը և ծրագրով նախատեսված նախագծերի պատասխանատուները քննարկել են ռազմավարության առանձնահատկությունները, ներկայացրել ծրագրի ընթացիկ իրավիճակը: 

 ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով առաջադրված է ռազմավարական 5 նպատակ, որոնց իրագործման համար նախատեսված է 65 միջոցառում: Խորհրդակցությանը կարևորվել է ծրագրային միջոցառումների արդյունավետ իրականացումը: Ըստ գործառույթների՝ հստակեցվել ու պարզաբանվել են պատասխանատու ստորաբաժանումների փոխկապակցված անելիքները:

Ընդգծվել է նաև կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու թերացումներն օպերատիվ շտկելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմել հանդիպումների ժամանակացույց և պարբերաբար քննարկել  ընթացիկ խնդիրները և հետևողական լինել դրանց լուծմանը:

Loading...