12:01   17-01-2021
Վաշինգտոնում բերման է ենթարկվել տղամարդը, որը փորձել է ներխուժել Կապիտոլիում՝ զինված եւ կեղծ անցագրով
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնում սպաները ձերբակալել են Վիրջինիայի բնակչին, որը փորձել է անցնել   Կապիտոլիումի ոստիկանության հսկիչ-անցագրային կետում կեղծ անցագրով, ատրճանակով եւ ավելի քան 500 փամփուշտով, գրում է The Guardian-ը:

Բերման ենթարկված Ուեսլի Ալեն Բիլերը ժամանել է պիկապով: Ավտոմեքենայի վրա գրված է եղել. «Եթե նրանք գան ձեր զենքի հետեւից, նախ տվեք փամփուշտները»,-հաղորդում է թերթը:

Ուրբաթ երեկոյան Բիլերը ներկայացրել է չարտոնագրված փաստաթուղթ  Կապիտոլիումի ոստիկանության հսկիչ-անցագրային կետում, ասվում է դատական փաստաթղթերում:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դոն Բայերն ասել է, որ վտանգն իրական է, եւ քաղաքը գտնվում է «պայթյունի» եզրին Ջո Բայդենի երդմնակալության նախօրեին:

Գրում է՝ News.am-ը:

Loading...