Ժամանակին Իռլանդիան որոշեց համակարգչային արտադրանքի մեծ մասը տանել իր երկիր: Ստեղծեց հարկային արտոնություններով ազատ տնտեսական գոտի, տեխնոլոգիական պարկեր ու ինկուբատորներ: Արդյունքում, Իռլանդիան զուտ համակարգիչ հավաքող երկրից դարձավ գիտելիք արտահանող երկիր: Մեկ այլ տպավորիչ օրինակ են մեքսիկները: Գործազրկության խնդիր լուծելու համար նրանք ներդրեցին «Մեկիլադորաս» ծրագիրը, որը արտոնություններ էր սահմանում արտահանում իրականացնող արտադրական ձեռնարկություններին: Կարճ ժամանակում ծրագրին բաժին հասավ երկրի ՀՆԱ 25 տոկոսը և զբաղված քաղաքացիների 17 տոկոսը: Եվ այսպես շարունակ: Ազատ տնտեսական գոտիներ կան նաև Հայաստանում. ինչ խնդիր ենք լուծում մենք ու ինչ դրախտային պայմաններ ենք առաջարկվում ներդրողներին՝ կներկայացնի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: