10:34   19-01-2021
Թուրքիայի դատախազությունը ցանկանում է քրդամետ կուսակցության 9 օրենսդիրների զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի դատախազությունը ցանկանում է քրդամետ «Ժողովրդի դեմոկրատիա» կուսակցության 9 օրենսդիրների, այդ թվում՝ նրա առաջնորդներից մեկին՝ Պերվին Բուլդանին, զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հայց կներկայացվի Անկարայի գլխավոր դատախազություն, որը ցույց կտա պատգամավորների ենթադրյալ անօրինական մասնակցությունը 2014թ. «Կոբանեի բողոքներին»։

2014-ի սեպտեմբերին քրդերը լայնամասշտաբ ցույցեր էին կազմակերպել ընդդեմ Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտության՝ թիրախ դարձնելով սահմանամերձ Կոբանե քաղաքը, որը հայտնի է նաեւ Աֆրին անունով:

Ավելի քան 100 մարդ, հիմնականում ԺԴԿ-ի անդամներ, ցմահ ազատազրկման են դատապարտվել՝ միջոցառումը կազմակերպելու եւ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով: Մեղադրանքը մի մասն է կազմում կառավարության կողմից ԺԴԿ-ի դեմ իրականացվող ճնշման` այն մեղադրանքով, որ նրա անդամները սատարում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...