10:37   19-01-2021
2020թ․ Չինաստանում տնտեսությունն աճել է 2,3%-ով՝ չնայած համավարակին
Թողնել մեկնաբանություն

2020 թվականին Չինաստանը հասել է 2,3% տնտեսական աճի այն բանից հետո, երբ երկիրը վերաբացել է խանութներն ու գործարանները կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Եվրոպան բախվում էին աճող վարակների հետ, հայտնում է AP-ը:

Ներքին զբոսաշրջությունը վերակենդանանում է, չնայած իշխանությունները կոչ են անում ժողովրդին փետրվարի ամանորյա արձակուրդներին մնալ տանը՝ Չինաստանի որոշ քաղաքներում հայտնաբերված նոր վարակների պատճառով:

Արտահանումը մեծացել է չինական արտադրության դիմակների եւ այլ բժշկական ապրանքների պահանջարկի հաշվին:

Աճող թափը «արտացոլում է մասնավոր սպառման ծախսերը, ինչպես նաեւ զուտ արտահանման աճը»,- ասել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում IHS Markit-ի գլխավոր տնտեսագետ Ռաջիվ Բիսվասը: Նրա խոսքով՝ Չինաստանը կդառնա միակ խոշոր տնտեսությունը, որը 2020 թվականին աճ է գրանցել, մինչդեռ զարգացած երկրները եւ զարգացող շուկաների մեծամասնությունը գտնվում են անկման պայմաններում:

Գրում է՝ News.am-ը:

Loading...