10:45   19-01-2021
Չինաստանի նախագահը եւ Հնդկաստանի վարչապետը կմասնակցեն Համաշխարհային տնտեսական ֆորումի «վիրտուալ» հանդիպմանը
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչները ակնկալում են, որ առաջնորդները, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հաջորդ շաբաթ վիրտուալ հանդիպում կանցկացնեն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Դավոսի միջոցառման չեղարկումից հետո, հայտնում է AP-ը:

Ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը նշել է, որ Դավոսի օրակարգի շաբաթվա վիրտուալ հանդիպման նպատակը վստահությունը վերականգնելն ու բոլոր շահագրգիռ կողմերին բիզնեսում ներգրավելն է կառավարությունում, քաղաքացիական հասարակությունում եւ դրա սահմաններից դուրս, որպեսզի օգնեն կառուցել «ավելի խաղաղ եւ բարգավաճ հետկորոնավիրուսային դարաշրջան»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...