11:00   19-01-2021
Հայաստանում արդյունաբերական արտադրության նվազումն ամենափոքրն է ԵԱՏՄ-ում
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալն, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 3 մլրդ 766,1 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 0,2%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր արդյունաբերական արտադրության ցուցանիշը եղել է 928 մլրդ 958,2 մլն դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 2,8%-ով։

Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 42 մլրդ 901,8 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0,7%-ով։

Loading...