11:59   19-01-2021
Խորհրդարանն ընդունեց երաշխավորության ինստիտուտը փոփոխող նախագիծը
Թողնել մեկնաբանություն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում  փոփոխել երաշխավորության ինստիտուտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 115 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով սահմանվում է, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն: Այսինքն՝ երաշխավորի նկատմամբ պահանջը կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին պահանջ ներկայանելուց հետո և երկրորդ՝ նրա գույքի նկատմամբ բռնագանձում կարող է իրականացվել միայն հիմնական պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելուց հետո:

Loading...