12:44   19-01-2021
Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում՝ վեթինգ. Բադասյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 
 
«Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։
 
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնազն տասը դատավոր (այս թվերը վերջնական չեն)։
 
Նշանակվող բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում կամ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, վեթինգ։
 
Արդյունքում․
 
Կմեծանա գործերի քննության արագությունը,
 
Կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը»։

Loading...