12:47   19-01-2021
Իրանում ՀՀ դեսպանը Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից:
 
«Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ եղավ ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին:
 
Կողմերը քննարկեցին Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները:
 
Փոխնախարար Մոհաջերը հայտնեց ԻԻՀ ԱԳՆ և իր պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

Loading...