15:37   19-01-2021
Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդը քննարկել են համագործակցության ծրագրեր
Թողնել մեկնաբանություն

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենի հետ, ով ճանաչողական այցով առաջին անգամ այցելել է Հայաստան: Երկուստեք մեծ գոհունակությամբ խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակականության մասին, ընդգծել են ներկա իրավիճակում նոր ծրագրերի մշակման կարևորությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են ականազերծման, անտառային հրդեհների դեմ պայքարի, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման, հոգեբանական աջակցության և աղետների բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր:

Փոխնախարար Փամբուխչյանն ուշադրություն է հրավիրել նաև տարբեր բնական աղետների և տեխնածին վտանգների օջախների մոնիթորինգի համար անօդաչու թռչող սարքերի կիրառման, GPS համակարգով արբանյակային երկրադինամիկական հետազոտությունների անհրաժեշտության վրա:

Հանդիպման արդյունքում, պարոն Ժամենը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել բարձրացված խնդիրների շուրջ կոնկրետ ծրագրերի մշակման, դրանց իրականացման համար ֆինանսավորման աղբյուրների բացահայտման ուղղությամբ:

 

Loading...