16:25   19-01-2021
Իրանը Բայդենից որեւԷ ուղերձ չի ստացել ԱՄՆ-ի՝ միջուկային գործարք վերադառնալու մասին
Թողնել մեկնաբանություն

Իրանն ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենից որեւԷ ուղերձ չի ստացել միջուկային գործարք վերադառնալու վերաբերյալ, Այդ մասին հայտնել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ Թեհրանը կենտրոնացած Է բոլոր մասնակից երկրների կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վրա եւ սպասում Է, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը նույնպես կկենտրոնանա Իրանի վստահության վերականգնման վրա՝ գործարքի բոլոր պարտավորությունների կատարման հաշվին: «Բայդենի թիմից ոչ մի ուղերձ մենք չենք ստացել: Սակայն քանի դեռ մենք չենք համոզվել, որ ԱՄՆ-ը, առանց որեւԷ պայմանի վերադառնալով իր պարտավորություններին, կգործի դրանց համապատասխան, բանակցություններն անիմաստ են»,- ճեպազրույցի ընթացքում ասել Է Ռաբիին:

Loading...