17:05   19-01-2021
Պեսկով. Կատարյալ անհեթեթություն է, Պուտինը չի վախենում Նավալնուց
Թողնել մեկնաբանություն

Դա, իհարկե, կատարյալ անհեթեթություն է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի վախենում Ալեքսեյ Նավալնուց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գիտենք, որ ՊԿԴԾ-ի մոտ կան պահանջներ Նավալնու նկատմամբ, խախտվել են որոշակի կանոններ»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ Նավալնու ձերբակալության դեպքում «խոսքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մասին է, եւ նրա նկատմամբ պահանջները որեւէ կապ չունեն ՌԴ նախագահի հետ»:

Գրում է News.am -ը:

Loading...