17:26   19-01-2021
Բայդենի երդմնակալության արարողության փորձն ընդհատվել է Կապիտոլիումի մոտակայքում հրդեհի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի հարևանությամբ, տեղի ունեցած հրդեհի պատճառով Կոնգրեսի շենքը տարհանվել է: Ներսում Ջո Բայդենի երդմնակալության արարողության փորձն է տեղի ունեցել, երբ հնչել է տագնապի ազդանշանը: 

NBC News-ի փոխանցմամբ, Կոնգրեսի շենքը ժամանակավորապես փակվել է, միջոցառման բոլոր մասնակիցները տարհանվել են: Պարզվել է՝ պատճառը Կապիտոլիումի հարակից թաղամասում՝ Վաշինգտոնի անօթևանների ճամբարում, փոքր հրդեհն է եղել:

Բայդենն ինքը չի մասնակցել փորձին, քանի որ փորձել են արտաքին արարողակարգը՝ շենքի աստիճաններին ընդունելությունը, դիմավորումը, տեղակայումը:

Մասնակիցների թիվը զգալի կրճատվել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով:

Ջո Բայդենի ու նորընտիր փոխնախագահ Քեմալա Հարրիսի երդմնակալությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 20-ին: Հանդիսավոր արարողությանն ընդառաջ բարձրացվել է ուժային կառույցների պատրաստվածությունը Վաշինգտոնում և բոլոր նահանգներում, երկրում իրավիճակը լարված է, Կապիտոլիումի շենքը առնված է խիստ հսկողության տակ:

Գրում է Armtimes.com-ը:

Loading...