17:40   19-01-2021
Անդրանիկ Քոչարյանը պատերազմում պարտության հիմնական պատճառը համարում է անտարբերությունը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Արցախյան վերջին պատերազմում պարտության հիմնական պատճառը համարում է պետական համակարգում ձևավորված անտարբերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասաց հունվարի 19-ին, խորհրդարանում իր ելույթում:

«Այս պահին վստահաբար կարելի է պնդել, որ պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը: Տարիներ շարունակ պետական կառավարման բոլոր օղակներում ձևավորվել է անտարբերության մթնոլորտ, որը, ցավոք, ներթափանցել է նաև բանակ՝ աստիճանաբար բերելով պարտության»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ պետք է հստակ դասեր քաղել այս պատերազմից:

Loading...