18:04   19-01-2021
Ամփոփվել են ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 19-ին ամփոփվել են 2020թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքների արդյունքները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալները զեկուցել են զորքերի բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման ուղղությամբ իրականացված միջոցառումների, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զորքերում կատարված աշխատանքների մասին։

Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը մատնանշել է 2021թ. ուսումնական տարվա գերակա խնդիրներն ու աշխատանքային ուղղությունները։

Հավաք-խորհրդակցության ավարտին խրախուսվել են մարտական գործողությունների ընթացքում աչքի ընկած մի շարք սպաներ։

Loading...