18:58   19-01-2021
էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ապա նաեւ մարզի գործարարների հետ
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 19-ին Սյունիքի մարզպետարանում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ։

Քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում նաև գյուղատնտեսական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Այնուհետև նախարար Քերոբյանը առանձնազրույցներ է ունեցել մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

Loading...