19:12   19-01-2021
Արմավիրի մարզպետն այցելել է քաղաքի գործող մանկապարտեզներ
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 11-ից Արմավիրի համայնքապետարանի ենթակայության 4 մանկապարտեզները վերսկսել են իրենց աշխատանքը։

«Հունվարի 19-ին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այցեր է կատարել թիվ 4 և թիվ 8 մանկապարտեզներ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում անվտանգության կանոնների և ջեռուցման շրջանում մանկապարտեզի տարածքում ջերմաստիճանի պահպանմանը:
 
Մանկապարտեզներում խստորեն հետևում են պարետի որոշմամբ սահմանված կանոնների պահպանմանը՝ երեխաների ընդունելությանը, խմբերում երեխաների քանակին, դիմակների առկայությանը, սոցիալական հեռավորությանը, մանկապարտեզների ամբողջ տարածքում օդափոխությանն ու ախտահանմանը»,- հայտնում են Արմավիրի քաղաքապետարանից:

Loading...